22/08/2014 17:48
Գ. Սողոմոնյան. Այս տարի ավելի մեծ թվով առաջին դասարանցիներ կլինեն
Այս օրերին շատ կարևոր է դպրոցականներին դասագրքերով ապահովվելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ այս տարի ևս 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները իրենց դասագրքերը ստանում են անվճար:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում 1-ին դասարանցիների ընդունելությանը՝ Գ. Սողոմոնյանը ասաց, որ, ըստ ամենայնի, այս տարի ավելի մեծ թվով առաջին դասարանցիներ կլինեն, քանի որ այս տարվա ընթացքում արդեն կա 10 500 դիմում, թեև ընդունելությունը դեռևս չի ավարտվել, նախորդ տարվա ընթացքում եղել է 11 700 առաջին դասարանցի: