22/08/2014 18:15
Կառավարությունը կքննի սահմանամերձ գյուղում անշարժ գույքի հետ կապված հարցը
Նախօրեին Aysor.am-ն անդրաձել էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներիքին Կարմիրաղբյուր գյուղում ստեղծված խնդրին: Բանն այն է, որ այս գյուղում բնակելի տների 60-70 %-ը գրանցված են ընտանիքների ավագ անդամների անուններով, ովքեր էլ կառուցել են տներն ու հիմա կա՛մ մահացել են, կա՛մ ի վիճակի չեն զբաղվել իրավաբանական, փաստաթղթային հարցերով: Իսկ տունն ընտանիքի այլ անդամի անունդով գրանցելը կապված է փաստաթղթային քաշքշուկի ու գումարների հետ:
Գյուղ բնակիչները խնդրում էին ընդառաջել իրենց ու անշարժ գույքի պետական կադաստրի հետ կապված աշխատանքներն անել ավելի թեթև ընթացակարգով:
Այսօր Կառավարությունից Aysor.am-ը տեղեկացավ, որ հարցն ընդգրկված է ԱԺ վեց խմբակցությունների կողմից սահամանամերձ գյուղերի վերաբերյալ կազմված փաթեթի մեջ, որն էլ ներկայացվել է Կառավարության քննարկմանը:
Նշենք նաև, որ Կառավարությունից արդեն հանձնարարվել է Ֆինանսների նախարարությանը զբաղվել տվյալ փաթեթի ֆինանասական հարցերով:
Նախորդող հրապարակում՝ Սահմանամերձ գյուղի բնակիչները խնդրում են ընդառաջել իրենց