22/08/2014 16:27
Գրիշա Վիրաբյանի քրեական գործը վերսկսվել է
Գրիշա Վիրաբյանի քրեական գործը վերսկսվել է և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունու քննչական բաժին: Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի Facebook-յան էջից:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս գործին: Ընդդիմադիր կուսակցությունների կողմից 2004 թվականի ապրիլի 12-ին հերթական հանրահավաքը կազմակերպվեց Երևանի Ազատության հրապարակում, որից հետո երթ կազմակերպվեց դեպի նախագահական նստավայր։ Հանրահավաքին մասնակցում էր մոտ 10,00-ից մինչև 15,000 մարդ, այդ թվում և Գ. Վիրաբյանը։ Արդյունքում, ոստիկանությունը 2004 թվականի ապրիլի 1-ին վերջապես կարողացավ ցրել ամբոխը։
Ըստ ոստիկանության նյութերի, 2004 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 17.05-ին, Արտաշատի ոստիկանության բաժնում անանուն հեռախոսազանգ է ստացվում, որով պնդվում է, որ 2004 թվականի ապրիլի 12-ի հանրահավաքին մասնակցելու ժամանակ Գ. Վիրաբյան հրազեն է ունեցել, որը դեռ նրա մոտ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված էր համարել, որ Հայաստանում 2004 թ.-ին հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ Գ. Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում ենթարկվել էր խոշտանգումների:
ՄԻԵԴ-ը «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով պարտավորեցրել էր ՀՀ-ը Վիրաբյանին վճարել 31.000 եվրո փոխհատուցում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նշել էր, որ 8 տարի անց նման դատավճռի ընդունումը չի կարող որպես հաղթանակ ընկալվել: «Դատավճռի համաձայն` խախտվել են արդար դատաքննության, խտրականության և խոշանգումների մասին հոդվածները: Նրան հատկացված 31 հազար եվրոյից 6000 եվրոն կրած նյութական ծախսերի համար են, իսկ 25.000-ը` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Նա ծանր վիրահատություն է տարել, բազմաթիվ վնասվածքներ ստացել, այդ պատճառով էլ սա վերապահումով պետք է կոչել հաղթանակ»,- ասել էր նա:
Նախորդող հրապարակումներ՝ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Գրիշա Վիրաբյանի բողոքը
Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի
Փաստաբան. Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ-ը չի կատարել իր պարտավորությունները