22/08/2014 15:38
Օտմար Հիտցֆելդ. «Բորուսիան» պետք է խփի, խփի և խփի»
«Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Օտմար Հիտցֆելդը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում դորտմունդցիները կարող են տապալել «Բավարիայի» տիրապետությունը գերմանական ֆուտբոլում: Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջանում «Բավարիան» միավորների զգալի առավելությամբ է երկրի չեմպիոն հռչակվել:
«Բորուսիան» պետք է խփի, խփի և խփի,- Հիտցֆելդի խոսքերը մեջբերել է «Stuttgarter Zeitung»-ը:- Եթե դորտմունդցիները գերազանց մեկնարկեն նոր մրցաշրջանում, «Բավարիան» կարող է նյարդայնանալ: Եթե «Բորուսիան» առաջին մի քանի տուրից հետո պոկվի մրցակիցներից, իսկ մյունխենցիները սայթաքեն, վերջիններս ուժեղ քննադատության կենթարկվեն: Դա ավելի շատ նյարդայնություն կառաջացնի «Բավարիայի» ճամբարում, ինչը լուրջ հնարավորություն կտա «Բորուսիային»: