22/08/2014 11:57
Հատուկ առաջարկ՝ Orange Ինտերնետի բաժանորդների համար
Ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար արդեն հասանելի է Orange-ի նոր հատուկ առաջարկը: Բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը 12 ամսով կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կստանան 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 21/6 Մբ/վ մոդեմը 1 դրամով: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո, բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ մինչև 512 Կբ/վ արագությամբ:
«Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել՝ ինտերնետ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու հայկական սպառողին: Մեր նոր առաջարկն ինտերնետ ծառայությունների օգտատերերին հնարավորություն է տալիս Orange-ին միանալ ավելի մատչելի պայմաններով: Փաթեթում ներառված գերարագ ինտերնետի ծավալից բացի, այս հատուկ առաջարկից օգտվող բաժանորդները կկարողանան գիշերային ժամերին գերարագ ինտերնետն օգտագործել միանգամայն անվճար»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Առաջարկից կարող են օգտվել նաև Orange Ինտերնետի այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:
Բոլոր ինտերնետ ծառայությունների մանրամասները կարելի է գտնել այստեղ: