22/08/2014 16:49
Ռազմիկ Ամյանը Երևանում դահլիճ չի գտնում
Երգիչ Ռազմիկ Ամյանը պատրաստվում է աշնանը թողարկել իր հերթական ձայնասկավառակը՝ «Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ» նախնական անվամբ: Մոտ ժամանակներում երգչի ձայնասկավառակում ներառված հեղինակային երգերից մեկի հիման վրա կներկայացվի տեսահոլովակ:
«Այս նոր ալբոմում հիմնականում ներառված կլինեն ռիթմիկ երգեր: Դրանցից կառանձնացնեմ «Ղարաբաղը մերն է» հայրենասիրական երգը, որը կներկայացվի մոդեռն մատուցմամբ: Այս երգի հիման վրա ևս առաջիկայում կնկարահանվի հետաքրքիր մի տեսահոլովակ»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը՝ հավելելով, որ այդ երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:
Պրոդյուսերը նաև հաղորդեց, որ Ռազմիկ Ամյանը այս տարվա սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ, համերգով հանդես կգա Բոստոնում, այնուհետև ելույթներ կունենա Հոլանդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում: Նրա շրջագայությունը կեզրափակվի Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում ունենալիք համերգով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: