22/08/2014 11:00
Սպորտի ու մշակույթի նախարարությունները Գյումրի տեղափոխելը գրվել է սառույցին
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանը բեռնաթափելու ծրագիր ուներ: Նա լրջորեն մտադրվել էր Գյումրի տեղափոխել մշակույթի և սպորտի նախարարությունները: Անգամ Գյումրի էր այցելել և շենք փնտրել: Ծրագիրը, սակայն, նրա հետ միասին գնաց անցյալի գիրկը, գրվեց սառույցին:
Երեկ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանից «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է ծրագրի ճակատագրով:
«Դա աշխատանքային կարգ էր, խոսակցությունը դեռ չի մարել, շարունակվում է»,- սփոփել է փոխնախարարը:
Հայտնի է, որ մշակույթի նախարարն ամբողջ հոգով մերժում էր Գյումրի գնալու ծրագիրը: