22/08/2014 11:28
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Այսօր և վաղը հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 24-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում այսօր և վաղը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +33 +35, երեկոյան +28 +30, գիշերը՝ +17 +19 աստիճան: