23/08/2014 10:08
Հանդուրժողականության սահմանների մասին. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ես հանդուրժողաբար եմ վերաբերվում, երբ մարդիկ իրենց տանը կամ այլ փակ տարածքներում իրենց դրսևորում են որպես միասեռական կամ տրանսվեստիտ: Ես դեմ եմ, որ նրանց նկատմամբ որևէ խտրականություն դրսևորվի, ասենք, աշխատանքի ընդունվելու ժամանակ: Ես չեմ հանդուրժում, երբ նա քարոզում է իր ապրելակերպը և դրանով խախտում է մեր՝ «նատուրալների» և հավատացյալ մարդկանց իրավունքները: Նորմալ է, երբ մարդն իր անձնական կյանքը կազմակերպում է իր ուզած ձևով: Աննորմալ է, երբ նա իր այդ կյանքը ի ցույց է դնում՝ վիրավորելով մնացածի զգացմունքները:
Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության կամ «իշխանապահության» համար: Նորմալ չէ, երբ քեզ շանտաժով և «բարոյական բնույթի» սպառնալիքներով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին: Չէ որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնց կարծիքով դա ամենակարևոր և ամենասկզբունքային հարցը չէ: Եվ պարտադիր չէ, որ այդպես մտածող մարդիկ լինեն վատ քաղաքացի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: