23/08/2014 12:56
Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է
Վրաստանի տարածքով Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Այն դադարեցվել էր օգոստոս 20-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
Ինչպես հայտնել է Գազատրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Կոբախիձեն, վնասված հատվածը վերանորոգվել է և գազամակատարարումը ողջ ծավալով վերականգնվել է:
Նախորդող հրապարակում՝ ՀՀ գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին