23/08/2014 14:04
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտները դատվելու են ԼՂ օրենքներով. Հակոբյան
Քարվաճառում տեղի ունեցած իրադարձությունների դեպքում մենք գործ ունենք պատրաստված խմբի հետ, որի բոլոր անդամները ձերբակալվել կամ վնասազերծվել են: Նրանք դատվելու ենք ԼՂ օրենքներով: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aysor.am-ի` Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին, ասաց ՊՀ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում օգոստոսի 8-ին 31-ամյա գյուղացի Կարեն Պետրոսյանի սպանությանը` Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ հայկական բանակում ոչ մի սպա երբեք նման կերպ չէր վարվի գերու հետ.
«Անգամ ամենաանկարգ դասակի հրամանատարը երբեք նման վարք չէր դրսևորի: Սրա պատճառն այն է, որ մենք դաստիարակում ենք հայրենիքի պաշտպանների և ոչ թե մարդ հոշոտողների»,- ասաց ՊՀ հրամանատարն` ավելացնելով.
«Ես ամաչում եմ, որ հակառակորդի բանակում ղեկավար կազմը, մարդիկ, ովքեր այդ կերպ են վարվել Կարեն Պետրոսյանի հետ` կրում են զինվորական համազգեստ: Դա վայել պահվածք չէ զինվորականի համար, անգամ` հակառակորդ բանակի զինվորականի»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ սպա է զոհվել. ՊՆ
Կարեն Պետրոսյանի սպանության փաստով հարուցվել է քրգործ