23/08/2014 15:26
Նյու Յորքում բողոքի ակցիա է եղել՝ Լ. Հայրապետյանին ազատելու պահանջով
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ՌԴ հյուպատոսության մոտ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն հայ գործարար Լևոն Հայրապետյանի: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Լ. Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
Մի խումբ քաղաքացիներ ԼՂՀ դրոշով, «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պաստառներով հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատ արձակել գործարարին:
Նշենք, որ «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» առաջին երթը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Երևանում, որի ժամանակ էլ հայտարարվել է, որ նման ակցիաներ լինելու են աշխարհի տարբեր երկրներում:
Նախորդող հրապարակում՝ Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է