23/08/2014 10:29
«Կառավարությունը տղայական մոտեցում ցուցաբերեց». «Առավոտ»
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով կառավարությանը քառյակի կողմից ներկայացված պահանջներին` նշել է, որ «իշխանությունը նպատակ ունի ինչ-որ չափով բավարարել քառյակի պահանջները` դա չներկայացնելով այդպես, այլ իբրև սեփական ծրագերի կատարում»:
Վերջինս միաժամանակ հավելել է, որ այդ 12 կետերի բավարարմանն ուղղված «լուրջ քայլերը դեռևս տեսանելի չեն»: Անդրադառնալով կառավարության` ստվերի դեմ պայքարին` վերջինս նշել է, որ «կառավարությունը ինչ-որ տեղ տղայական մոտեցում ցուցաբերեց` անհատական համոզելու տարբերակով գնաց»: Պաշտոնյաների կողմից սահմանամերձ բնակավայրեր այցելելու հետ կապված էլ Լ. Սարգսյանը նշել է, որ չի կարծում, թե դրանք ուղղակի լուսանկարվելու համար են կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: