23/08/2014 11:13
Պտղնի գյուղում գտնվող օղու արտադրամասում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Օգոստոսի 22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող «Rukar Group» ՍՊԸ-ին պատկանող օղու արտադրամասում առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1956 թ. ծնված Զավեն Դավթյանն է, ով արտադրամասում աշխատում էր որպես գիշերային պահակ:
Նրան հայտնաբերել են մահճակալի վրա՝ պառկած վիճակում: Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստված նյութերը ուղարկվել են քննչական բաժանմունք: