23/08/2014 12:47
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, ներառյալ՝ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման:
Կողմերը հետաքրքրություն են հայտնել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: