23/08/2014 14:13
«Անկախության հռչակագրից 24 տարի անց ՀՀ-նն ավելի զուրկ է անկախությունից»
Անկախության հռչակագրից 24 տարի հետո ՀՀ-նն ավելի զուրկ է անկախությունից, քան 24 տարի առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նա, որպես օրինակ, նշեց անցած տարվա սեպտեմբերի երեքին Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որը, իր կարծիքով, պարտադրված էր:
«Ինձ համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կայացրել է պարտադրված որոշում՝ պայմանավորված տարածաշրջանի միլիտարիզացիայով»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Ս. Սարգսյանի պարտադրված որոշման ամբողջ պատասխանատվությունը քաղաքական էլիտայի վրա է, քանի որ Հայաստանի ղեկավարությունը պարտավորված է ենթարկվել Մոսկվայից եկող հրահանգներին: