26/08/2014 15:47
ԲՀԿ-ն՝ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ԱԳ նախարարի մասնակցության մասին
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ Կուսակցության լրատվական ծառայոթյունից հաղորդում են, որ քննարկվել են ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները, ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական, քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ, Սահմադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները և մի շարք այլ հարցեր:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկված հարցերի թվում է նաև իշխանությունների՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը.
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ»։