26/08/2014 16:47
ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է ընդունել ադրբեջանցի խուլիգանին
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է Դուբայ-Մոսկվա չվերթի ուղևոր Ադրբեջանի քաղաքացին: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը:
Ըստ հրապարակման` այսօր ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Դուբայ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ իրեն ոչ ադեկվատ է պահում և խանգարում ուղևորներին, որի պատճառով էլ ինքնաթիռը ժամը 07.25-ին վայրէջք կատարելու փոխարեն վայրէջք է կատարել ժամը 10.52-ին: Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է:
Ինքնաթիռը Մոսկվայի ճանապարհին հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում, սակայն հայկական ոստիկանությունը հրաժարվել է ընդունել խուլիգանություն կատարողին, տղամարդուն ձեռնաշղթաներ են հագցրել, հանգստացնող ներարկում կատարել և ուղարկել Ռուսաստան:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանցու պատճառով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոցում»