26/08/2014 11:11
Սպանություն` Էրեբունիում. Մահացած կնոջ դին հայտնաբերվել է սեղանի տակ
Օգոստոսի 25-ին, ժամը 19.07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` սեղանի տակ, հայտնաբերվել է Մ. Ա.-ի (ծնվ. 1974 թ.) դին, իսկ բազմոցին` ուշագնաց վիճակում, Է. Ա.-ն (ծնվ. 1967 թ.), ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Բակում հավաքվածները Shamshyan.com-ին հայտնել են, որ մահացած կնոջ անունը Մելանյա էր, իսկ ամուսնունը՝ Էդվարդ, ովքեր ունեին 2 չափահաս երեխա՝ մի տղա, մի աղջիկ:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: