26/08/2014 10:23
Գալուստ Սահակյան. Ես երազում եմ շքեղ մեքենաներ և առանձնատներ ունենալ
«Ժամանակը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից փորձել է ճշտել՝ արդյոք կառավարության պահուստային ֆոնդից իր համար թանկարժեք «Տոյոտա Լենդ Քրաուզեր» ձեռք բերելու նպատակով 33 միլիոն դրամ հատկացնելու առումով, երբ կուտակված բազում սոցիալական խնդիրներ կան, այդ թվում՝ սահմանային, համեստության խնդիր չկա՞:
«Գիտեք՝ հիմնականում կայքերը պիտի շատ հաճախորդներ ունենան, յուրաքանչյուր լավ մտքից կարելի է ինչ-որ մի պատառիկ վերցնել և դարձնել կայքի գործիք»,- պատասխանել է նա:
Թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ որքա՞ն շքեղ մեքենաներ ու առանձնատներ ունի Գ. Սահակյանը, վերջինս զարմացել է ու նշել. «Ես երազում եմ, որ ունենամ, և միշտ գովաբանում եմ նրանց, ովքեր կարողանում են և շքեղ մեքենաներ ունենալ, և առանձնատներ, չկա որևէ մարդ, ընտանիք, որ չցանկանա ավելի բարեկեցիկ ապրել, բարեկեցությունը, կարծում եմ, մեր ժողովրդի համար կարևորագույն խնդիր է»,- ընդգծել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ պետք է պայքարել ոչ թե նրանց դեմ, ովքեր ունեն, այլ աղքատության դեմ: