26/08/2014 10:45
Ինտրիգներ՝ ՔԿՀ պետի պաշտոնի շուրջ
«Հրապարակն» անդրադարձել է ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության մասին լուրերին և գրել. «Պայմանավորված Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության լարված իրավիճակով՝ նրա ազատման հարցը սառեցվել է: Տարբեր անձանց անուններ են շոշափվել այդ պաշտոնի համար, որոնցից ամենահավանականը համարվում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Թեկնածուների շարքում շոշափվում է Ներսիկ Նազարյանի անունը:
Մյուս հավակնորդը, ըստ շրջանառվող լուրերի, ՔԿՀ վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանն է: Չի կարելի շրջանցել նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: