26/08/2014 14:50
Հ. Բագրատյանն առաջարկում է իջեցնել գինու ակցիզը և բարձրացնել օղունը
«Այսօր ԱԺ Նախագահի անունով գրությամբ ներկայացրեցի ևս 2 օրեանսդրական նախաձեռնություն»։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ դրանցից առաջինն այն մասին է, որ բոլոր առևտրային բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով. «Բանկերին ժամանակ է տրվում վերագրանցվելու համար»։
Իսկ երկրորդով Բագրատյանն առաջարկել է փոփոխությունններ մտցնել ակցիզային հարկի մասին օրենքում՝ ալկոհոլային խմիչքների մասով։
«Առաջարկվում է, որպեսզի հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Բացի դա, իջեցվում է գինու ակցիզը և բարձրացվում օղու ակցիզը։ Այնուամենայնիվ, մենք խաղողի ու գինու երկիր ենք, այդտեղ է մեր համեմատական առավելությունը։ Այս 2 օրենքով հանդերձ 2 տարում ԱԺ եմ ներկայացրել 15 օրենքի նախագիծ (խոտացված 50-ից)։ Այս պահի դրությամբ կառավարությունը 11-ը մերժել է»,- գրել է նա։