26/08/2014 12:50
«Միկա» մարզահամալիրը հանվել է հարկադիր աճուրդի
«Միկա» մարզահամալիրը հանվել է հարկադիր աճուրդի»,- այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից:
Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 3658.9 քմ: Այն կառուցվել է 2008 թվականին: «Միկա» մարզահամալիրի մեկնարկային գինը շուրջ 9 մլրդ դրամ է: Աճուրդն ավարտվելու է սեպտեմբերի 4-ին: Այն ձեռք բերելու առաջարկներ դեռ չեն ստացվել:
«Միկա» մարզահամալիրը գտնվում է Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան փողոց, թիվ 41 հասցեում, չորս հարկանի է, ունի նկուղ:
Մարզաադաշտը իրենից ներկայացնում է 5421.5քմ մակերեսով տասը շարքից բաղկացած երկաթբետոնե կարկասով օվալաձև բաց կառույց՝ խոտածածկ տարածքով, որի հիմք է հանդիսանում երկաթբետոնե տաշտակը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կատարել կանաչ դաշտի ստորգետնյա ոռոգում:
Առկա է սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, մարզական կոմպլեքսի համար հողամաս՝ 28846.3քմ: Շենքի հատակագիծը բաժնում գծանշված 5421.5քմ արտաքին մակերեսով շինությունները համարվում են ինքնակամ կառուցված: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005թ.-ի ՀՀ օրենսգրքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: