26/08/2014 10:09
Նեմեցի Արոյի ու Մարաթուկի Զորիկի միջև ծագած վեճն ավարտվել է ծեծկռտուքով
«Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 23-ի գիշերը Մաշտոցի փողոցում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է ծեծով: Ըստ նույն աղբյուրների՝ միմյանց հետ վիճաբանել են Արայիկ Մեխակյանը, ով առավել հայտնի է Նեմեցի Արո մականվամբ և «Մարաթուկ» տուրիստական ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանը (Մարաթուկի Զորիկ): Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանությունը ֆիքսել են «Մարաթուկ» ընկերության՝ դրսում տեղադրված տեսախցիկները:
Լուրի իսկության մեջ մեկ անգամ ևս համոզվելու համար թերթը դիմել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, որտեղից նշել են, որ «շաբաթ օրը գիշերը Մաշտոցի 16 հասցեից նման ահազանգ ստացվել է, սակայն տեղ հասնելուն պես որևէ մեկին չեն հայտնաբերել: Այս պահին ստուգումներ են կատարվում»: Թերթը փորձել է կապ հաստատել կողմերի հետ, բայց պարզվել է, որ Զորիկ Վարդանյանը Հայաստանում չէ, Արայիկ Մեխակյանը, կարծես բանից բեխաբար, մի բան էլ թերթից է հարցրել` երբ, որտեղ, ում հետ, ու դրել է լսափողը: