26/08/2014 15:04
Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունը» պահանջելու է ամբողջական իշխանափոխություն
Այսօր ռեալ իրական այլընտրանքն իշխանություններին՝ քառյակն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն՝ ընդգծելով.
«Քառակը կարող է առանց ցնցումների ու Մայդանի իրականացնել արմատական փոփոխություն»:
Ռուբեն Հակոբյանը համաձայնեց այն դիտարկմանը, որ քառյակի առաջադրված 12 կետերը չեն իրականացվել, հատևաբար՝ քառյակը պետք է համարժեք պատասխան ունենա դրա համար։
«Շուտով կլինի քառյակի առաջնորդների հանդիպում: Մենք նշել էինք, որ այն կկայանա հենց լինի դրա անհրաժեշտությունը: Հիմա, կարծում ենք, անհրաժեշտությունը կա: Ինչ վերաբերում է համատեղ հանրահավաքին՝ այն ուժի մեջ է, սեպտեմբերի 30-ը ֆիքսվում է որպես ժամկետի վերջին օր»,- «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Լրագրողների խնդրանքով, նա նաև անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը՝ նշելով, որ այս կառավարության հրաժարականն այս պահին անիմաստ է պահանջել.
«Եթե չլինի սեպտեմբերի 30-ը, մենք, որպես «Ժառանգություն», պահանջելու ենք ամբողջական իշխանափոխություն։ Մենք պարտավոր ենք հրաժարականի հարց բարձրացնել»,- ասաց նա։