27/08/2014 10:46
Քննչական կոմիտեի ձևավորման աշխատանքները շարունակվում են
Աղվան Հովսեփյանի Քննչական կոմիտեի ձևավորման աշխատանքները շարունակվում են: Ըստ «Հրապարակի», թեև, դեռ ամիսներ առաջ հայտնի էր, թե ովքեր են աշխատելու այստեղ, իսկ դրանց թվում, բացի ՊՆ և ոստիկանության քննչական ողջ աշխատակազմից, Գլխավոր դատախազության նախկին կադրեր են լինելու, սակայն նշանակումներ դեռ չեն արվել: Ֆինանսական հատկացումներն արվել են, այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
«Կոմիտեի կառուցվածքի նախագծի փաթեթն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կհաստատվի, որից հետո կլինեն նշանակումներ: Քննչականի մամուլի խոսնակն ասել է, որ ստեղծվել են գույքագրման հարցով աշխատանքային խմբեր ոստիկանությունում և ՊՆ-ում, ապա հաշվառված գույքը կտեղափոխվի Քննչական կոմիտե»,- նշել է թերթը: