27/08/2014 11:12
Արհեստական լճի ափին երիտասարդի դի է հայտնաբերվել
Օգոստոսի 26-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ և Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Ս. Խ.-ի (գ. Մրգաշատ, ծնվ. 1987 թ.) դին: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենային:
Մեկ այլ դի էլ հայտնաբերվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Օգոստոսի 26-ին, ժամը 18.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մետաղագործների 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին: