27/08/2014 13:26
Ձկնաբույծների միության նախագահ. Կառավարությունը ընտրել է անպաշտպաններին
Ձկնաբուծական տնտեսությունները բոլորովին էլ ամենախոշորը չեն Արարատյան դաշտի ջրօգտագործողներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը: Նրա խոսքով՝ Կառավարությունը ընտրել է անպաշտպաններին և նրանց դեմ ուժային միջոցառումներ են կիրառվում, սակայն դա ջրային ռեսուրսների վերականգնման լավագույն միջոցը չէ:
«Օգոստոսի կեսերին Հայաստանը այցելած FAO-ի մասնագետները հաստատել են, որ Արարատյան դաշտում արտեզյան ջրերի մակերևույթի կրճատման համար առաջին հերթին պատասխանատու են ձկնային տնտեսությունները»,- ասաց Աթոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է ապօրինի արտեզյան հորերի փակման աշխատանքներ և հուլիսի 16-ից Արարատյան դաշտում խնայվել է մոտ 798 լ/վկ ջուր:
Նախորդող հրապարակում՝ Россельхознадзор-ի մասնագետները ձկնամթերքի ստուգումներ են կատարել ՀՀ-ում