27/08/2014 17:57
ՖԻՖԱ-ն որոշել է բավարարել Արթուր Միրանյանի հայտը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ է ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 17 ու մինչև 19 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմերում: ՖԻՖԱ-ն որոշել է բավարարել Արթուր Միրանյանի հայտը` թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է Մակեդոնիայում և պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: