27/08/2014 12:39
Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին բանաձև է ընդունվել
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին՝ Armenian Genocide Education Act բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք Asbarez.com-ից:
Ըստ այս բանաձևի՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ու ականատեսների բանավոր վկայությունները ներառվելու են Կալիֆորնիայի անվճար միջնակարգ դպրոցների՝ մարդու իրավունքների առարկայի ծրագրում: Բացի այդ, մի շարք նախաձեռնությունների իրավունք է տրվում Ցեղասպանության վերաբերյալ նյութեր տրամադրել տեղի ուսուցիչներին՝ դասավանդումը հեշտացնելու նպատակով:
Նշենք, որ օրենքի այս նախագծի հեղինակն է սենատի անդամ Ադրին Նազարյանը: Այն ընդունվել է միաձայն՝ 36 կողմ ձայնով: Նշենք, որ Կալիֆորնիան մեկն է ամերիկյան 11 նահանգներից, որոնցում Հայոց ցեղասպանության դասավանդումը ներառված է կրթական ծրագրերում: