27/08/2014 15:31
Դավիթ Խաչատրյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Դ. Խաչատրյանը շուտով պետք է ենթարկվի վիրահատության, նախնական ախտորոշմամբ՝ Դ. Խաչատրյանի մոտ «ողնաշարի կիստա կա»:
Ըստ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավճիռը կայացվել է դատավարությունից առաջ
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատախազը 18 տարի ազատազրկում պահանջեց