Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը անվավեր է ճանաչվել

27/08/2014 15:09

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը անվավեր է ճանաչվել


Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ եղել են որոշ անհամապատասխանություններ, որոնց մասին քաղաքապետարանի աշխատակիցը հայտնել է Կրթության և գիտության նախարարությանը և այսօր պատասխան է ստացվել, որ մրցույթը անվավեր է ճանաչվում:

«Նոր մրցույթ պետք է հայտարարվի 3 ամսվա ընթացքում: Այժմ, քանի որ ուսումնական տարվա նախաշեմ է, ավելորդ ցնցումներ չենք ուզում ստեղծել: Ես այսօր պետք է այս մասին զեկուցեմ քաղաքապետին՝ հայտնելով նաև իմ մտահոգությունները և նրա հանձնարարականից հետո մրցույթ կհայտարարենք նոր հիմունքներով»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ով էլ հաղթել էր անվավեր ճանաչված մրցույթում, ունի՞ մրցույթին մասնակցելու հնարավորություն, Գ. Սողոմոնյանը ասաց, որ այո:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև Ս. Սարգսյանը, ում օգտին քվեարկել էին հանձնաժողովի 6 անդամներից 4-ը:

Ըստ Սուսաննա Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2011թգ դեկտեմբերի 1-ին Հ. Ս.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի վերջինս աշխատանքի է ընդունվել 3 ամիս ժամկետով որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Սակայն սահմանված ժամկետը լրանալուց հետո, դպրոցի տնօրեն Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2011թգ դեկտեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու փոխարեն, քաջատեղյակ լինելով Հ. Ս.-ի կողմից մինչ այդ իր պարտականությունները պատշաճ չկատարելու մասին, արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով 3 ամիսը դարձնելով 6 ամիս, իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած Հ. Ս.-ի անվամբ դուրս գրված ընդհանուր գումարով 542.300 ՀՀ դրամ աշխատավարձը անձամբ 02.04.2012թ.-ից մինչև 07.09.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Այսինքն, Ս. Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 01.09.2011թ. աշխատանքային պայմանագիր է կնքել Մ. Բ.-ի հետ, նրան ներառել 2011-2012թթ. տարիֆիկացիայում որպես հավաքարար, սակայն իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած Մ. Բ.-ի անվամբ դուրս գրված 557.000 դրամ աշխատավարձն անձամբ 17.10.2011թ.-ից 02.03.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Այսինքն, Ս. Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 09.09.2011թ. աշխատանքային պայմանագիր է կնքել Ս. Հ.-ի հետ որպես գիշերային պահակ, այնուհետև 05.03.2012թ և 04.09.2012թթ. աշխատանքային պայմանագրերով որպես հավաքարար ներառել է 2011-2012թթ., 2012-2013թթ. տարիֆիկացիաներում, նրա անվամբ դուրս գրված խոշոր չափերի 865.000 ՀՀ դրամ գումարն անձամբ 21.10.2011թ.-ից մինչև 03.10.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացնելու եղանակով յուրացրել է, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Այսինքն, Ս. Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ս. Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, որդու Վ. Մ.-ի կնոջը՝ Ս. Ք.-ին աշխատանքով ապահովելու նպատակով, նրան ներառել է 2012թ. տարիֆիկացիայում որպես գործավար և վերջինս իր աշխատանքային պարտականությունները 14.05.2012թ.-ից մինչև 01.11.2012թ. փաստացի չկատարելով ստացել է 252.133 դրամ աշխատավարձ, որով պետությանը պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս:

Այսինքն, Սուսաննա Հրանտի Սարգսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախորդող հրապարակում՝ Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի գործը կքննվի արագացված կարգով

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին

Ահազանգ` ուսուցիչների կրճատումների անօրեն ծանուցումների մասին


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին