27/08/2014 14:28
59 տարի առաջ այս օրը լույս է տեսել Գինեսի գիրքը
1955 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրատարակվել է Գինեսի ռեկորդների գիրքը` դառնալով տարվա բեսթսելեր:
Այժմ գիրքը ամեն տարի հրատարակվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ 23 լեզուներով: 2005 թվականին վաճառվել է գրքի 100 մլն օրինակ: «Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։