27/08/2014 10:37
Հայկ Հարությունյանը գրեթե 40 օր արձակուրդում է
Լուրերն այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդ է գնացել և մինչև այժմ չի վերադարձել, հաստատվում են նաև պաշտոնապես:
ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Հայկական Ժամանակի» հարցին՝ Հարությունյանը արձակուրդից վերադարձե՞լ է, երեկ պատասխանել է. «Առայժմ ոչ»:
«Աշխատանքային օրենսգրքով սահմանված 20 աշխատանքային օրվա Հարությունյանի արձակուրդը, փաստորեն, լրացել է օգոստոսի 1-ին, իսկ նա գրեթե 40 օր է, արձակուրդում է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ցանկանում աշխատել Հարությունյանի հետ և ՔԿՎ պետի պաշտոնում տեսնում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին: Հայկ Հարությունյանն էլ հրաժարականի դիմում չի գրում ու նաև չի կարողանում վերադառնալ աշխատանքի: ՔԿՎ պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի վրա: Թե որքան՞ է այսպես շարունակվելու և ո՞վ կհաղթի՝ Մանուկյանը, թե Հարությունյանը՝ դժվար է ասել»,-գրել է թերթը: