27/08/2014 13:17
Քաղաքացին փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից
Այսօր՝ ժամը 12.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: