27/08/2014 12:29
«ՈւԱԶ»-ի բեռնախցիկում ոսկու հանքից գողացված 58 կգ հանքանյութ է հայտնաբերվել
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում հայտնաբերել են «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա, որը զննվել է հրավիրված ընթերակաների ու ավտոմեքենան փաստացի շահագործող, 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի ներկայությամբ. բեռնախցիկից հայտնաբերվել է 6 պարկի մեջ լցված 58 կգ ընդհանուր կշռով հանքանյութի նմանվող զանգված: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: