27/08/2014 10:53
ԼՂՀ առողջապահության նախարարը բնակվում է «Արմենիա» հյուրանոցում
Առողջապահության ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշքյանը, ով բոլորովին վերջերս նշանակվեց ԼՂՀ առողջապահության նախարար, բնակվում է Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակի»:
Ըստ թերթի՝ նա մերձավորների շրջանում ասել է, որ բավականին գոհ է իր նոր աշխատանքից: Քուշքյանը, ըստ Արցախից ստացված տեղեկությունների, նոր սարքավորումներ է ձեռք բերել Ստեփանակերտի հիվանդանոցի համար ու հիմա փորձում է հասնել նրան, որ ղարաբաղցիները սրտի ստենտավորման համար ստիպված Երևան չգան: