27/08/2014 11:37
Ցերեկը ստվերում սպասվում է +34+37 աստիճան
Այսօր օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, երեկոյան հնարավոր է փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների, տեղ-տեղ հնարավոր է քամի 10-13մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +18+21, ցերեկն ստվերում +34+37, երեկոյան +29+31: Այս մասին տեղեկանում ենք www.weather.am կայքից:
Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: