28/08/2014 10:08
Արցախում լուռ ակցիա են անում ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի. «Առավոտ»
Նախորդ շաբաթ Արցախում գտնվող հայաստանցի լրագրողները Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբեկյանի հետաքրքրվել են, թե Մոսկվայում անազատության մեջ գտնվող արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի համար Արցախում ցույցեր, բողոքի ակցիաներ արվո՞ւմ են, նախարարը պատասխանել է, որ նման բաներ իրենց մոտ ընդունված չեն:
«Չգիտեմ ինչով բացատրել դա, բայց մեզ մոտ նման ակցիաները, ցույցերը, ընդունված չեն: Մենք հոգով բոլորս նրա հետ ենք, հույս ունենք, որ այս ամենը կհարթվի կգնա, հիմա ավելի շատ նրա առողջությամբ ենք հետաքրքրված, բայց մեզ մոտ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, այդպես է»,-«Առավոտի» տեղեկացմամբ, նշել է նախարարը:
Սակայն Ստեփանակերտի կենտրոնական փողոցում փակցված էր Լևոն Հայրապետյանի նկարով պաստառ, որը, ըստ թերթի, կարելի է համարել լուռ ակցիա` ի սատարում Լ. Հայրապետյանի: