28/08/2014 12:05
Առաջին դասարան կգնա 40 հազար երեխա
Այս տարի առաջին դարան կհաճախի շուրջ 40 հազար երեխա: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացվող աշխատանքները:
Նախարարը նշեց, որ դպրոցների վերանորոգումն ավարտվել է և դրանք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին, ինչպես նաև քննարկվել է աշակերտների տեղաբաշխման գործընթացը:
Նախարարի խոսքով՝ այս տարի ուսուցիչների զանգվածային կրճատումներ չեն եղել: