28/08/2014 17:00
Քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. Լուսանկարներ
Այսօր՝ ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. քոթոթին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին թմրեցրել են քոթոթին և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: