28/08/2014 11:03
Համալիրի աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում. «Հրապարակ»
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակիցներին ամեն օր կարելի է տեսնել համալիրի շրջակայքում: Նրանք հավաքվում են, քննարկում, թե ումից պահանջեն իրենց աշխատավարձերը:
«Հիմա մենք ումի՞ց պահանջենք մեր աշխատավարձերը, պետությո՞ւնն է, վճարում, նախկին տերե՞րը, թե նոր սեփականատերերեը: 5 ամսվա աշխատավարձ չեմ ստացել, կան մարդիկ, որ 7 ամսվա չեն ստացել»,-ասել է «Հրապարակի» խմբագրություն զանգահարած համալիրի նախկին աշխատակից Արամայիս Հակոբյանը: