28/08/2014 10:56
Բնակիչներն իրենց տուն շունչները պահած են ելումուտ անում. «Առավոտ»
Ամռան այս սեզոնին մայրաքաղաքի մի շարք բարձրահարկ շենքերում անտանելի գարշահոտություն է տարածված: Շենքի աղբատար խողովակներից արձակվող աղբի հոտն այնպես է տարածված շրջակայքով մեկ, որ առանց քիթը փակելու անհնար է շենք մտել: Աղբատարերից արձակվող գարշահոտության մասին մայրաքաղաքի տարբեր հասցեների բնակիչներից «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում:
Թերթի հետ զրույցում առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ աղբատար խողովակներում առաջացած մանրէները կարող են տարածվել և հիվանդությունների պատճառ դառնալ»: