28/08/2014 10:02
Հ1-ում գրողներին նվիրված հաղորդաշար կպատրաստվի. «Հրապարակ»
Հեռուստատեսությամբ հայ գրողի կերպարը ներկայացնելու և նրա աշխատանքներն էլ հասարակության շրջանում պրոպագանդելու համար ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ծրագիր է ներկայացրել Հանրային հեռուստաընկերություն:
«Ես հավաքել եմ մեր բոլոր լավ գրողների գործերը և ծրագիր եմ ներկայացրել Հ1: Մեր արած առաջարկությունը նրանք ընդունել են, սակայն ֆինանսավորման որոշ հարցեր կան»,-«Հրապարակի» հետ զրույցում նշել է Միլիտոնյանը: Ապա հավելել է, որ այդ խնդրով դիմել է ԱԺ, որն էլ իր հերթին է փորձելու օգտակար լինել` առաջարկելով նման ծրագիր Հ1-ին, որպեսզի այդ գաղափարն իրագործվի և լինի ժամանակակից հայ գրողին ներկայացնող հաղորդաշար, ինչպես որ եղել է ժամանակին»: