28/08/2014 15:39
Որքան Ադրբեջանը խոչընդոտի, այնքան նոր բանաձևեր կարելի է ակնկալել. Նախարար
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ.
«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:
Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,-ասված է նախարարի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:
Նախորդող հրապարակում՝ Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը