28/08/2014 14:00
«ԱԳՆ-ն ողջունում է Կալիֆորնիայի Սենատի որոշումը. Այն չափազանց կարևոր է»
Նորմալ է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը որոշեց պատվիրակություն ուղարկել:
«Առաջին անգամ է, որ Թուրքիայի նախագահն ընտրվում է համընդհանուր ուղիղ քվեարկության միջոցով, իսկ նախկինում ընտրվում էր խորհրդարաի կողմից»,-հավելեց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ընդունմանը, Շավարշ Քոչարյանն ասաց, թե
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է որոշումը և այն չափազանց կարևոր է.
«Նման բանաձևերի միջոցով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը»:
Նախորդող հրապարակումներ՝ Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը
Է. Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը