28/08/2014 17:55
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից:
63-ամյա հոլանդացի մասնագետն ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին խնդրել է գնորդներ գտնել կիսապաշտպաններ Անդերսոնի, Թոմ Կլևերլիի, Սինձի Կագավայի և հարձակվողներ Դեննի Ուելբեկի ու Խավիեր Էռնանդեսի համար: Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը:
Թերթի տեղեկություններով` այդ ֆուտբոլիստների վերաբերյալ վերջնական որոշում Լուի վան Գալը կայացրել է «ՄԿ Դոնսից» անգլիական լիգայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի խաղում 0:4 հաշվով կրած պարտությունից հետո, չնայած Կլևերլին չի մասնակցել այդ հանդիպմանը: