28/08/2014 12:32
Երեկոյան հնարավոր է փոփոխական ամպամածություն
Այսօր օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, երեկոյան հնարավոր է փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների, քամին 7-10մ/վրկ: Այս մասին հայտնում են www.weather.am կայքից:
Օդի ջերմաստիճանը գիշերը +20+23, ցերեկն ստվերում +35+38, երեկոյան +29+31: Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: