29/08/2014 16:20
Դանիա-Հայաստան խաղի տոմսերը` «Պարկեն» մարզադաշտից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Դանիայի ընտրանու հետ կայանալիք խաղով կմեկնարկի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր ընտրանու երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել խաղի օրը, ժամը 14:00-ից (Դանիայի ժամանակով), «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղից: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D1 սեկցիան: Տոմսերի արժեքն է 250 դանիական կրոն (33,5 եվրո):
14:30-ից սկսած` Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները կարող են հավաքվել Դանիայում Հայաստանի դեսպանատան մոտ և միասին ուղևորվել դեպի մարզադաշտ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: