«Ադրբեջանի իշխանությունների նպատակը անկախ հետազոտողների վերացումն է»

29/08/2014 15:57

«Ադրբեջանի իշխանությունների նպատակը անկախ հետազոտողների վերացումն է»


Հարևան երկրում Բաքվի իշխանությունների կողմից հայրենիքին դավաճանության մեղադրանքով հետապնդվող իրավապաշտպանների նկատմամբ հայ գործընկերների որևէ վերաբերմունքի արտահայտումը հույժ բարդ խնդիր է: Նկատի ունենք այն ընդդիմախոսներին, որոնց հետ հարկ է եղել Ղարաբաղյան կարգավորման սկզբունքային հարցերով վիճել գործնականում բոլոր միջազգային գիտափորձագիտական համաժողովներում, որոնք կազմակերպվում էին միջազգային հանրության հովանու ներքո: Մյուս կողմից՝ դա այն գործընկերներն են, որոնք ընդհանուր առմամբ, ունենալով որոշակի մասնագիտական որակավորում և պահպանելով անկախ գիտական հետազոտությունների միջազգային ստանդարտները, չէին կարող չհասկանալ, որ Ղարաբաղյան պրոբլեմի խաղաղ և արդար լուծման հիմքում պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ ինքնորոշվելու իրավունքի գործնական իրացման քաղաքական և իրավաբանական փաստը, մի իրացման, որը ուղիղ ժողովրդավարության օրենսդրական գործիքների անթերի կիրառմամբ կատարվել է 1991 թ. վերջերին գործող՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու վերաբերյալ ԽՍՀՄ օրենքին համապատասխան: Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Հայկ Քոթանջյանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Դրա հետ մեկտեղ, հարևան երկրի իրավապաշտպանները, ելնելով ճշմարտացիության գիտական որոնման բուն էությունից, իրենց անկախ հետազոտություններում չէին կարող չհանգել այն օբյեկտիվ եզրակացությանը, որ Ադրբեջանի և ԽՍՀՄ համապատասխան կառույցների հետ օրինական հանրաքվեի արդյունքների համաձայնեցումը կորցրեց իր օրենսդրական հրամայականությունը , քանի որ նախքան Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը Ադրբեջանը դուրս էր եկել ԽՍՀՄ ենթակայությունից, ԽՍՀՄ-ն էլ հանրաքվեից մի քանի օր հետո լուծարվել էր :

Այդ մասնագետները, հավատարիմ լինելով գիտական անաչառության պահանջներին, գիտեն, որ Ղարաբաղի հայության կողմից ինքնորոշման իրավունքի իրացման օրինականությունը խարսխվում է նաև ստուգելի փաստաթղթերում արձանագրված այն փաստի վրա, որ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման գործընթացում իրավահավասար կերպով ներգրավված էր նաև ադրբեջանական փոքրամասնությունը: Անկողմնակալ ուսումնասիրությունների շնորհիվ բաքվեցի իրավապաշտպանները չէին կարող չհայտնաբերել ճշմարտությունը, այն է՝ օրինապատշաճ հանրաքվեին Ղարաբաղի ադրբեջանցիների չմասնակցելու պատճառը Բաքվի իշխանությունների որոշումն էր՝ բոյկոտելու ղարաբաղյան հանրաքվեն :

Այսպիսով՝ միջազգային գիտափորձաքննական հանրության միջավայրում հետազոտություններ կատարող իրավապաշտպանների հետապնդման հիմքում այն իրողությունն է, որ իշխանությունները քաջ գիտակցում են Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի օրինապատշաճության և ԼՂՀ՝ որպես փաստացի լեգիտիմ ժողովրդավարական պետության հաստատութենական կերտման հետագա գործընթացի գիտական ճշմարտացիության օբյեկտիվ ապացուցելիությունը :

Դրանով իսկ հարևան պետության իրավապաշտպաններին հայրենիքի դավաճանության վերագրումը պայմանավորված է ճշմարտությանը կամ դրա կանխամտածված աղավաղմանը գիտական հավատարմությունների միջև նրանց սկզբունքային ընտրությամբ: Հարկ է նշել, որ այդ պատճառով Բաքվի իշխանությունների կողմից հետապնդվող գործընկերներին սատարելը բավական բարդ գործ է: Հետապնդվող ադրբեջանցի գործընկերներին աջակցության նպատակով ճշմարտության որոնումներում հարկ է լինում, քաղաքական հալածանքների իրողության հաշվառմամբ, չմոռանալ «վնաս չպատճառես» սկզբունքը:

Դրա հետ մեկտեղ, «ժողովրդական դիվանագիտության» այն ակտիվիստներին ցուցաբերվող միջազգային աջակցությունը, որոնք ենթարկվել էին Բաքվի իշխանությունների բռնաճնշումներին, իր ծիրն է ներառել աշխարհի առաջատար քաղաքական գործիչների և իրավապաշտպան կազմակերպությունների: Հատուկ ուշադրության է արժանացել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ձերբակալությունը՝ հօգուտ օտար պետությունների լրտեսման մեղադրանքով: Բաքվի իշխանությունները այդ տիկնոջը հայտարարել են ՀՀ հատուկ ծառայությունների, ՌԴ ԶՈՒ-ի ԳՇ ԳՀՎ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և ԿՀԳ գործակալ:

Մեծ թվով քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ տարակուսանք են հայտնում, որ Բաքվի իշխանությունները, որոնք բռնաճնշումներ են գործադրում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման պրոբլեմի գիտափորձագիտական քննարկմանը մասնակցող իր քաղաքացիական հասարակության դեմ, նախագահում են Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, մի կազմակերպության, որը կոչված է նպաստելու Եվրոպայի երկրների միջև համագործակցությանը եվրոպական ընկերակցության կենսագործունեության իրավական ստանդարտների զարգացման, մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջմղման ոլորտներում:

Միջազգային վերլուծական հանրության անդամ գործընկերները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Եվրասիայի և Ռուսաստանի հետազոտական կենտրոններն ու համալսարանները, մեկնաբանելով հարևան պետության ղեկավարի ելույթը և Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների փաստերի վերաբերյալ հարցերին նրա պատասխանները 2014 թ. հունիսին կայացած ԵԽԽՎ-ում, նմանություններ են տեսնում Ադրբեջանի իշխանությունների և «1984» գլուխգործոցային պարսավագրում Ջորջ Օրուելի նկարագրած «Օվկիանիա» մտացածին պետությունում «Մեծ Եղբոր» դիկտատուրայի միջև:

Ինչպես հայտնի է, Օրուելը խոսում է ոչ միայն քաղաքացիական հասարակության անդամների քաղաքական ձեռնարկումների, այլև նրանց այսպես կոչված «մտահանցանքների» նկատմամբ համատարած վերահսկողության համակարգի մասին, «մտահանցանքների», որոնք «Օվկիանիայում» համարվում են ահավոր մեղք, և որոնց դեպքում դատապարտում են մահվան: Նման դիկտատուրայի պայմաններում այդ հասկացության (անգլ. «thoughtcrime») մեջ է ներառվում անգամ ոչ թե գործողությունը, այլ դրա մասին միտքը: Այս պարագայում վարքի կանոնները հետևյալն են. «Մտածելով իրավախախտման մասին՝ մարդն ինքն է ստորագրում իր մահապատժի վճիռը, որը վաղ թե ուշ, բայց միշտ անխուսափելիորեն վրա է հասնում «Սիրո նախարարության» պատերում: Մտահանցանքները բացահայտող բռնաճնշիչ մարմինը «Մտքի ոստիկանությունն» է»: Իսկ մտահանցանքների ու մտահանցագործների հանրային պարսավանքը և «Մեծ Եղբոր» դիկտատուրայի պայմաններում դրանց դաժան պատժման արդարացումը ապահովում է «Ճշմարտության նախարարությունը»:

Միջազգային գիտափորձաքննական հանրությունը ներկայացնող գործընկերները, վրդովմունք հայտնելով «ժողովրդական դիվանագիտության» մեջ ներգրավված բաքվեցի իրավապաշտպանների նկատմամբ գործադրված բռնաճնշումների կապակցությամբ, նրանց քարոզչական զրպարտանքում տեսնում են Բաքվի «Ճշմարտության նախարարության» ձեռքը, որը, Օրուելի հայտնագործած հայտանիշներով, «ոչնչացնում, փոխարինում կամ նենգափոխում է փաստերը, եթե դրանցում պարունակվող թվերը, կարծիքները կամ կանխատեսումները չեն համապատասխանում «Մեծ Եղբոր» պահանջներին»: «Ճշմարտության նախարարությունում» անգամ պատմությունն են հին մագաղաթի պես քերելով մաքրում և նորից գրում՝ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է: Այնուհետև մաքրազարդումների մասին մոռանում են, և սուտը դառնում է ճշմարտություն»:

Զուգահեռներ անցկացնելով՝ կարող ենք պնդել, որ հարգարժան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված գիտաժողովների ու սեմինարների մասնակիցներին ենթարկելով աչառու ստուգումների՝ գտնում են նրանց վրիպումները, ուռճացնելով հասցնում են հանցագործության աստիճանի, այնուհետև Բաքվի «Մտքի ոստիկանության», «Ճշմարտության նախարարության» և «Սիրո նախարարության» կողմից դասվում են հանցագործությունների, այդ թվում՝ հայրենիքին դավաճանության շարքը:

Ինչպես նկարագրում է «1984» և «Անասնաֆերմա» փայլուն հակաուտոպիաների բրիտանացի հեղինակը, իշխանության նման համակարգերում «Մեծ Եղբոր» դիկտատուրայի սկզբունքները արտահայտվում են հետևյալ ձևակերպումներով. «Բռնաճնշումների նպատակը բռնաճնշումներն են: Խոշտանգման նպատակը՝ խոշտանգումը: Իշխանության նպատակը՝ իշխանությունը»:

Բաքվի դիկտատուրայի՝ ներկայի և անցյալի քաղաքական և իրավաբանական փաստերի նենգափոխման քաղաքականության նպատակների ճշգրիտ բացատրությունը կարող է տալ «Մեծ Եղբոր» ռազմավարական գերակայությունների օրուելյան ձևակերպումը. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»:

Մի քանի խոսք Լեյլա Յունուսից ստացած իմ տպավորությունների մասին՝ ձևավորված հայկական զորքերի կողմից Շուշու գրավման (1992 թ. մայիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը) փաստի քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում 1992 թ. մայիսի 11-ին: Այդ քննարկմանը ես մասնակցում էի որպես ՌԴ ԶՈՒ-ի «Ռոսիա» թերթի՝ Անդրկովկասի գծով քաղաքական մեկնաբան:

Հայոց բանակի բարձրակարգ մասնագետների պլանավորած «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիայի հաղթական արդյունքները տառացիորեն հանգեցրին ներկա գտնվող ադրբեջանցիների հիստերիկ ելույթների: Այդ ադրբեջանցիները ներկայացել էին որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած Ժողովրդական ճակատի սանձազերծած պատերազմի հովանավորներ:

Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում կազմակերպված ասուլիսին հրավիրված էին ռուսաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ, որոնց իրազեկել էին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի հետ ծրագրված հանդիպման մասին: Դատելով ադրբեջանական լսարանի բուռն քննադատությունից՝ նրանք բացատրություններ էին սպասում հենց Պաշտպանության նախարար Ղազիևից, որը, սակայն, չեկավ, և պարտության համար պատասխաատվության բեռն իր վրա վերցրեց Լեյլա Յունուսովան (ներկայումս՝ Յունուս): Այն ժամանակ նա հանդես էր գալիս ոչ իրավապաշտպանի դիրքերից, այլ որպես «պարտության համար մեղավոր» նախարարի ներկայացուցիչ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ծառայության ղեկավարի պաշտոնին նշանակված լինելով Շուշում հայերի հաղթանակից ընդամենը չորս օր առաջ՝ նա երկուսուկես ժամ ենթարկվում էր Ղարաբաղի դեմ պատերազմի՝ շոկային վիճակում գտնվող ադրբեջանցի ֆինանսական հովանավորների գրոհներին:

Ասուլիսում լսելով հայկական կողմի՝ իրավաքաղաքական և ռազմական առումով անթերի գործողություններից շփոթահար եղած Լեյլա Յունուսին և ադրբեջանցի մասնակիցներին՝ ես Շուշու հաղթանակի կապակցությամբ հարգանքով էի տոգորվում դեպի հաղթական պատերազմների պատմության մեջ ԽՍՀՄ հինգ մարշալների և նավատորմի ծովակալի անունները գրած ղարաբաղյան հայության դարավոր մարտական ավանդույթները: Բավական է նշել, որ երկրորդ համաշխարհային պատերազմի որոշակի փուլերում ԽՍՀՄ ՌԾՈՒ-ի և ՌՕՈՒ-ի գլխավոր շտաբները ղեկավարել են ղարաբաղյան ծագում ունեցող հայազգի զորավարներ՝ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը և ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց-Խուդյակովը :

Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարները և Հյուսիսային Արցախում իրագործված հակահայկական պատժիչ «Օղակ» օպերացիայի արդյունքներով, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի ու Հայաստանի կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի ղեկավար Աշոտ Մանուչարյանի նախաձեռնությամբ ստեղծված Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վտարանդիական կառավարությունը հետևում էին Օգարևյան և Նովոօգարևյան զարգացումների մարտահրավերներին, ինչպես նաև Արտակարգ դրության պետական կոմիտեի գործունեությանը: ԱԴՊԿ տապալումից հետո ղարաբաղյան առաջնորդները ձեռնամուխ եղան միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող խորհրդային օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատութենական շինարարությանը :

Այժմ, երբ անցել է 22 տարի, շփման գծում վերջերս Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրման ձախողված փորձից հետո կրկին համոզվում եմ, թե որքան հեռատես էր Ղարաբաղի հայությունը, որը, ի տարբերություն հարևանների կողմնորոշումից դեպի վայրենի ջարդեր ու զինված բռնություն, նախընտրեց Ղարաբաղյան պրոբլեմի իրավապատշաճ լուծում՝ օրենսդրությանը և քաղաքական իրողություններին համապատասխան:

Ղարաբաղյան պրոբլեմի հետազոտման նկատմամբ քաղաքական գիտության անկախ և օբյեկտիվ կիրարկումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լեգիտիմության և ժողովրդավարականության վերաբերյալ ճշմարտության անհերքելիությանը:

Անդրադառնալով Լեյլա Յունուսի օրինակով իրավապաշտպանների դեմ ծավալված զանգվածային ճնշումներին՝ ցանկանում եմ շեշտել, որ այստեղ Ադրբեջանի ամբողջատիրական իշխանությունների գլխավոր նպատակը ներքին և արտաքին քաղաքական գործընթացների, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման, որակյալ անկախ հետազոտողների ընկերակցության վերացումն է: Դրանով իսկ Բաքվի իշխանությունները քայքայում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման անկողմնակալ իրավաքաղաքական հիմքերի մշակման համար գիտափորձաքննական հենքը, խաղաղ լուծման, որի էությունը Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչումն է :

Բաքվի «Մեծ Եղբայրը» իր «Ճշմարտության նախարարությամբ», «Սիրո նախարարությամբ» և «Մտքի ոստիկանությամբ» հանդերձ պետք է գիտենա, որ և՛ ընթացիկ իրադարձությունների, և՛ պատմության փաստերի համակարգային աղավաղման, ինչպես նաև իր իրավապաշտպանների դեմ բռնաճնշումների արդարացման քաղաքականությունը խստագույնս դատապարտվում են միջազգային գիտափորձաքննական հանրության կողմից: Ընդսմին շեշտվում է այն բանի անթույլատրելիությունը, որ Ադրբեջանի դեպքում «Մեծ Եղբոր» համատարած դիկտատուրայի դրոշն իր ձեռքում պահում է Եվրոպայի Խորհրդի ղեկավար մարմնի՝ Նախարարների կոմիտեի Նախագահը, մի կառույցի, որը կոչված է նպաստելու Եվրոպայի երկրների միջև համագործակցությանը մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջմղման ոլորտում:

Եզրակացությունը մեկն է. Բաքվում օրուելյան «Մեծ Եղբոր» կողմից իրավապաշտպանների ջախջախման պատճառը ճշմարտությունը բացահայտվելու վախն է»:



 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը